Իմիջը սուբյեկտիվ և խաբուսիկ բան է, որովհետև մեկի համար մեկը գնահատվում է որպես կոշտ, մյուսի համար ոչ կոշտ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Տեսեք, դուք ասում եք, որ ես աչքի եմ ընկել կոշտ հռետորաբանությամբ, բայց ես ձեզ կասեմ որ ես համաձայն չեմ։ Ես կասեի, որ ես աչքի եմ ընկել շատ բարեկիրթ հռետորաբանությամբ, այնպես որ ճաշակի հարց է կամ մոտեցման հարց է։ Ես կարծում եմ որ քաղաքական գործիչները կարող են կոշտ հռետորաբանություն, սուր հռետորաբանություն կիրառել, բայց կարևորն այն է, որ այդ հռետորաբանությունը չհատի զրպարտության, զազրախոսության և անբարեկրթության կամ պարզ անդաստիարակության սահմանները և բնականաբար ես մնալու եմ այդ սահմանների մեջ։ Մենք մնալու ենք այդ սահմանների մեջ և ակնկալում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները և ինչու ոչ, նաև մեր սիրելի և հարգելի լրագրողները կմնան այդ սահմանների մեջ»,–ասաց նա։


