Վարժական հավաքի մասնակիցը Սյունիքի դիրքերից մեկում, իր դիտարկմամբ, խնդիրների մասին էր բարձրաձայնել։ Այդ կապակցությամբ գլխավոր շտաբի պետն անակնկալ այց է կատարել։

«Գլխավոր շտաբի պետի հետ՝ «Հետք»-ի գործընկերների հրապարակման հետքերով


Պաշտպանության նախարարությունը կառուցողական է տրամադրված փաստարկված և առողջ քննադատությունների նկատմամբ: Շնորհակալ ենք խնդիրների մատնանշման համար և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ դրանց արագ ու հետևողական արձագանքելու:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բանակային դիրքերում առկա զենքերի քանակի, դրանց տեսակների, զինամթերքի (այդ թվում՝ անձեռնմխելի պաշարի) վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին, և դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարող է առաջացնել պատասխանատվություն:

Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց պաշտպանության նախարարության հետ համապատասխան քննարկումների», - գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։