Հոկտեմբերի 11-ին նշվում է աղջիկների միջազգային օրը: Այս տարեթիվը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ի նշան աղջիկների իրավունքների և յուրահատուկ խնդիրների ճանաչման,որոնց հանդիպում են նրանք ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է calend.ru-Ն: 
Առաջին անգամ աղջիկների միջազգային օրը նշվել է 2012 թվականին և նվիրված է եղել աշխարհի բազմաթիվ պետությունների ակտուալ խնդրին` փոքր տարիքում ամուսնություններին: Ինչվես վկայում է վիճակագրությունը աշխարհում 20-24 տարեկան յուրաքանչյուր երրորդ կին առաջին անգամ ամուսնացել է մինչ 18 տարեկան դառնալը: Նրանցից մեկ երորդը ամուսնացել են 15 տարեկանից շուտ: Հատկապես այդ միտումը վտանգավոր տեսք ունի զարգացող երկրներում,որտեղ երեխաների 90%-ը ծնվում են 15-19 տարեկան դեռահասներից: Միաժամանակ փոքր տարիքում ամուսնությունները խախտում են մարդու հիմնական իրավունքները և վատ ազդեցություն են ունենում աղջիկների կյանքի բոլոր ոլորտների վրա: Վաղ ամուսնությունների պատճառով աղջիկները զրկվում են մանկությունից: Նրանք ստիպված են լինում կիսատ թողնել կրթությունը :
Փոքր տարիքում ամուսնությունները բացասական են ազդում նաև աղջիկների առողջության վրա, քանի որ բերում են վաղ հղիության, ինչին մանկական օրգանիզմը հաճախ պատրաստ չի լինում:
Այդ կապակցությամբ ՄԱԿ-ը խորհուրդ է տվել պետական մակարդակով ընդունել օրենքներ, որով հաստատվում է ամուսնությունների համար թույլատրելի տարիքը, բարելավել որակյալ տարրական և միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը և օժանդակություն ցույց տալ արդեն ամուսնացած երիտասարդ մայրերին: