Human Rights Watch կազմակերպությունը սիրիացի ապստամբներին մեղադրել է շուրջ 200 մարդու, այդ թվում կանանց և երեխաների սպանության մեջ: Ալևիներով բնակեցված գյուղի վրա հարձակման ժամանակ մասնակցել են նաև Արևմուտքի կողմից օժանդակվող խմբավորումներ:
Սիրիացի ապստամբները օգոստոսին ռազմական գործողություններից մեկի ժամանակ սպանել են շուրջ 190 խաղաղ բնակիչ, ևս մի այդքանի էլ գերի են վերցրել :
Այս մասին հայտնում է միջազգային մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություն Human Rights Watch(HRW): Իրավապաշտպանների տվյալներով սպանվածների մեջ կա 57 կին և 18 երեխա: 67 մարդ կախաղան է բարձրացվել, չնայած նրանք եղել են անզեն և ոչ մի վտանգ չեն սպառնել:
Տասնյակ ականատեսների վկայության հիման վրա կազմված HRW զեկույցում նշվում է, որ ապստամբները այս արյունահեղությունը կազմակերպել են օգոստոսի 4-ին Լաթաքիա նահնագի ալևիներով բնակեցված 10 գյուղի վրա հարձակման ժամանակ:
Իրապապաշտպանները նշում են, որ հարձակմանը մասնակցել են ոչ միայն ջիհադիստները, այլ նաև ապստամբական խմբավորումները, որոնք օշանդակություն են ստանում Արևմուտքի կողմից: Human Rights Watch-ը տեղի ունեցածը որակել է որպես հանցագործություն մարդկության դեմ կատարված: Այս մասին հաղորդում է DW-ն: