2013 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել Քիմիական զենքի արգելքի կազմակերպությունը: Այս մասին նշված է Նոբելյան հանձնաժողովի կայքում: Այն դեռևս երեկ չէր նշվում հիմնական հավակնորդների թվում, սակայն մի քանի ժամ առաջ նորվեգական հեռուստաընկերությունը, որը հայտնի է նոբելյան մրցանակակիրների անունների բացահայտման պատմությամբ հայտնել է, որ հենց նա է գլխավոր հավակոնրդը: Նոբելյան հանձնաժողովը որոշել է ուշադրության դարձնել Քիմիական զենքի արգելքի կազմակերպության ջանքերը ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցում:
Անցած տարի այս մրցանակին արժանացել էր Եվրամիությունը,որը պարգևատրվել էր աշխարհամասի միավորման մեջ երկարատև դերի համար: Այս որոշումը առաջացրել էր մեծ զայրույթ հասարակությունում:
Այս տարվա հավակնորդների թվում նշվում էին տարբեր անուններ, սկսած Սախարովի անվան Եվրոխորհրդարանի մրցանակին արժանացած երիտասարդ պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի մինչև Վլադիմիր Պուտինի: 2013 թվականին Նոբելյան մրցանակին ներկայացվել էին նաև Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան և բելառուսցի իրավապաշտպան Ալեքսեյ Բելյացկին: