Սկանդալային Femen շարժման ակտիվիստները կիսամերկ գիշերային ֆոտոսեսիա են կազմակերպել Փարիզի փողոցներում: Այսպիսով շարժումը հանդես է եկել ֆրանսիական սոցիալիստների կողմից ներկայացված օրենքի նախագծի օգտին, որով առաջարկվում է սեքս-արդյունաբերության հաճախորդներին քրեական պատասխանատվության ենթարկել:
«Դու չես գնում, ես չեմ վաճառվում» և «Չկա պահանջարկ, չկա առաջարկ» իրենց մարմնի վրա այսպիսի կարգախոսներով ակտիվիստները լուսանկարվել են այս հարցով խնդրահարույց վայրերում` այսպիսով հանդես գալով մարմնավաճառության հաճախորդների անպատժելիության դեմ: Ակտիվիստներին լուսանկարել է ռուս Դմիտրի Կոստյուկովը:
Femen շարժման մամլո ծառայությունում ընդգծել են, որ շարժումը հետևողականորեն պայքարում է սեքս-արդյունաբերության դեմ` այն գնահատելով որպես ստրկատիրություն և կանացի ստրկատիրության վատթարագույն ձև: