Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 29-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևելյան և հարավարևելյան քամու պոռթկումները կուժգնանան մինչև 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը ցերեկային ժամերին կշարունակվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են, Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը – +8+13, ցերեկը – +18+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը – +8+12, ցերեկը – +18+22,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +14+17, ցերեկը – +25+28,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +8+13, ցերեկը – +17+22,

Լոռիում՝ գիշերը – +11+15, ցերեկը – +17+22,

Տավուշում՝ գիշերը – +17+20, ցերեկը – +23+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +8+12, ցերեկը – +18+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +13+18, ցերեկը – +24+29,

Արարատում՝ գիշերը – +17+20, ցերեկը – +28+31,

Արմավիրում՝ գիշերը – +14+17, ցերեկը – +28+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +8+12, ցերեկը – +17+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +15+19, ցերեկը – +28+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +18+22, ցերեկը – +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +11+14, ցերեկը – +23+27։