Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստը, որը տևեց 45 րոպե, պատճառը Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպումն է, որին շտապում էին մասնակցել ՀՀ նախագահ ՍերԺ Սարգսյանն ու այլ պաշտոնյաներ:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչ հարցեր են քննարկվել, ինչին ի պատասխան նա նշեց, որ շտապում է և պետք է գնա մարզադաշտ` հանդիպումը դիտելու:
Լրագրողների հարցերին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց Դավիթ Հարությունյանը, սակայն վերջինս էլ չցանկացավ խոսել քննարկվող թեմաներից, նշելով, որ ինքն իրավասու և լիազորված չէ պատասխանել նման հարցերի: Իսկ այն հարցին, թե արդարացված է արդյոք նման մեծ գումարներ ծախսելը Երևանի տոնի համար, պատգամավորը նշեց, որ քաղաքի տոնը միշտ պետք է մեծ շուքով նշել և ավելի մեծ գումարներ ունենալու դեպքում, պետք էր ավելի մեծ տրամադրել: Իսկ այն հարցին, թե ինքը պատրաստվում է գնալ մարզադաշտ կամ սիրում է ֆուտբոլ, պատգամավորը պատասխանեց բացասական կերպով:
Նշենք, որ այսօրվա նիստից բացակայում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: