Հայաստան-Բուլղարիա խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասանը հայտնեց. որ այսօր իր համար ամենակարևորը հաշիվն էր:

«Առաջին խաղակեսի կարմիր քարտը և վնասվածքը վատ ազդեցին, բայց կարևորը խաղի հաշիվն է: Հուսամ՝ տղաների վնասվածքները լուրջ չեն և նրանք արագ կվերականգնվեն:
Պարզապես լավ չէին աշխատում եզրերը. վտանգները հիմնականում այդ կողմից
էին: Հանդերձարանում տղաներին զգուշացրել էի, որ չմտածեն որ թվային
առավելության մասին, պետք է շարունակեին և պահեին տեմպը»,-իր խոսքում նշեց Վարդան Մինասյանը հավելելով, որ այսօր մրցակիցը խաղում էր վարկանիշի համար, բայց
մեզ համար կարևորը հաղթանակն էր:

«Բոլորս էլ գիտենք Յուրայի որակները, նրան տարածություն է պետք, այսօր չկար այդ տարածությունը: Մեզ համար կարևորը ֆուտբոլ խաղալն էր. չոր էինք խաղում, բայց կարևորը՝ խաղում էինք: Փառք Աստծո՝ սադրանքների չգնացինք: Այսօրվա մրցավարը աշխարհի լավագույն 3 մրցավարներից մեկն է, և երևի թե հենց դրա համար էր նա նշանակված այսօրվա խաղին»,- ասաց
Մինասյանը: