Հայաստանի հավաքականը ուշացմամբ, սակայն վերջ ի վերջո կարողացավ  հաղթանակ տանել ինը հոգով մնացած Բուլղարիայի հավաքականի դեմ Յուրա Մովսիսյանի 87-րդ րոպեին հարվածի շնորհիվ, որը կենդանի պահեց ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման Բ խմբից եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունները: Այս մասին նշում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Նիկոլայ Բոդուրովը առաջինն էր, ով հյուրընկալվողներից ստացավ կարմիր քարտ, որը բերեց ազատ հարվածի, որն էլ հաջողությամբ իրացրեց և գոլի հեղինակ դարձավ Արազ Օզբիլիսը: Այնուամենայնիվ Լյուբոսլավ Պենևի տղաները կարողացան հավասարացնել հաշիվը Իվելին Պոպովի գոլի շնորհիվ: Դրանից հետո Սվելոսլավ Դյակովը ստացավ երկրորդ կարմիրը և Մովսիսյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ և ստիպեց հյուրընկալվողներին հեռանալ առանց միավորի:

Հայաստանը երեքշաբթի որակավորման վերջին օրը մեկնելու է Իտալիա, իսկ Բուլղարիան ով այժմ խմբում երկրորդ տեղն է զբաղեցնում, հյուրընկալելու է Չեխիային:

Նշենք, որ այս Հայաստանի դեռևս հնարավորություններ ունի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Մեր հավաքականին առաջին հերթին հաղթանակ է անհրաժեշտ Իտալիայի դաշտում: