Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստան-Բուլղարիա (2:1) խաղից հետո տեղադրել է հետևյալ լուսանկարը:
Նկարագրության մեջ ֆուտբոլիստը գրել է. «Հաղթանակ. Հայաստան 2:1 Բուլղարիա.
Շնորհակալություն մեր բոլոր աջակիցներին Հայաստանում եւ արտասահմանում. Շնորհակալություն հայեր»:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին Հայաստան-Բուլղարիա խաղում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով տոնեց այդքան սպասված հաղթանակը սեփական հարկի տակ: Գոլերի հեղինակներ էին դարձել Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը: