Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։