Թուրքական Սուր քաղաքի քաղաքապետ Աբդուլլա Դեմիրբաշը հոկտեմբերի 10-ին Ամերիկայի Ռոդ Այլենդ նահանգի մայրաքաղաք Փրովիդենսեյում ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ: Այս մասին հաղորդում է Armenian Weekly-ն:
«Մենք խոնարհվում ենք նրան հիշատակի առաջ, ովքեր կորցրել են իրենց կյանքը»,- նշել է Դեմիրբաշը՝ հիշեցնելով, որ 1915 թվականի ցեղասպանության մեջ նշանակալի դեր է ունեցել նաև քրդերը: Դեմիրբաշը ընգծել է, որ պետք է հաշվի նստել անցյալի հետ և կոչ է արել Թուրքիային ներողություն խնդրել կատարվածի համար և փոխհատուցում տրամադրել: Նա շեշտել է, որ այդ քայլը հասունության նշան կլինի: Դեմիրբաշին ուղեկցում էին Նոր Անգլիա քրդական և հայկական համայնքի անդամները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի երկուսին Սուր քաղաքում տեղի ունեցավ Ընդհանուր գիտակցության հուշարձանի(«Monument of Common Conscience») պաշտոնական բացման արարողությունը, որը նվիրված է հայերի ցեղասպանության զոհերին, նաև այլ ազգերին, որոնք 1915 թվականի ոճրագործությունների զոհ են դարձել:
.