Իտալիայի հավաքականի պաշտպան Ջիորջիո Կյելինին Հայաստանի հավաքականի հետ հանդիպումն անիմաստ չի համարում , թեեւ Իտալիայի հավաքականն արդեն ապահովել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Այս մասին հաղորդում է Football-Italia-ն:
«Հաջորդ հանդիպումը Հայաստանի հետ անիմաստ եւ առանց միավորի չի լինի: Մենք ցանկանում ենք այս ընտրական մրցաշարն ավարտել առանց պարտության»,- ասել է Կյելինին: