Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով վերջերս ազատվել էր մարզպետի պաշտոնից՝ պատճառաբանելով, թե ցանկանում է «ակտիվ հանգստի մեկնել», հոկտեմբերի 11-ին նշանակվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Էդիկ Բարսեղյանը վերջերս էր ազատվել մարզպետի պաշտոնից, իսկ նրա փոխարեն մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը:


