ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վաճառքի է հանել Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանում գտնվող իր հսկայական հողատարածքը՝ 250 հեկտար:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում վերջինս հաստատել է այդ տեղեկությունը:

Հարցին, թե ճի՞շտ է, որ վերջինս այդ հողատարածքը գնել է այն հաշվարկով, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո ավե­լի թանկ գնով կվաճառի, Արսենյանը բացասական պատասխան է տվել: Նա ասել Է, թե Հայաստանը Թուրքիային, կապող կամուրջները երկուսն են՝ Մարգարայինը և Ախուրյանինը, որոնք հեռու են իր հողատարածքից: Սակայն կա նաև երրորդ կամուրջ, որը Սարդարապատի մայրուղին կապում Է Իգդիր-Թուզլուջա մայրուղուն: Արսենյանի հսկայական հողատա­րածքը գտնվում է այդ ճանապարհից ոչ հեռու:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: