«Ադրբեջանի պաշտպանության նախարարի և ԱՄՆ դեսպանի հանդիպման մասին նախարարության հաղորդագրությունը կրել է արդար և դիվանագիտական բնույթ: Այն կառուցողական է եղել, սակայն դեսպանին վերագրված բառերը ճիշտ չեն»,- այս մասին Turan գործակալությանը հայտնել են Բաքվում ԱՄՆ դսպանատնից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարը իր դժգոհությունն է հայտնել երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նկատմամբ ԱՄՆ քննադատության առումով:
Ռիչարդ Մորնինգսթարը իբրև թե համաձայնվել է Սաֆար Աբիևի խոսքերի հետ և նշել, որ ընտրությունները արդեն հետևում են և այնտեղ հաղթանակ է տարել Իլհամ Ալիևը:
«Ընտրությունների արդյունքների հետ կապված քննադատությունը չի ազդում դրանց արդյունքների վրա: Իլհամ Ալիևը հաղթել է»,- իբրև թե հայտնել է դեսպանը: