Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` Զորի Բալայանը, բնականաբար, հին սովետական մտավորական է, ունի իր բարքերն ու ավնադույթները, և նրա նամակն` ուղղված ՌԴ նախագահ Պուտինին, այդկերպ կարելի է բացատրել:

Քաղաքագետը նաև տեսակետ հայտնեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ կապված եվրոինտեգրման քայլերի հետ, Ռուսաստանը կարող էր «հիասթափվել» Հայաստանից, ինչի պատճառով էլ բոլոր քայլերին դիմում են, նույնիսկ ոչ քաղաքական, Ռուսաստանի կողմից գնահատվելու համար:

«Դա ճիշտ հաշվարկված քայլ չէ: Այդ գաղափարը խիստ բացասաբար ընկալվեց հասարակության կողմից: Կարելի է ասել` քողարկված իմաստով իշխանությունն է փորձել Մոսկվայի հետ կապ հաստատել»,- այսպիսի դիտարկում քաղաքագետը: