Ռուսաստանը եկող տարվանից սկսելու է Ադրբեջանի կողմից պատվիրված «Ուրան-է» հարվածային հրթիռների համալիրների մատկատարարումը Ադրբեջան:

Այս մասին հայտնում է АПА գործակալությունը՝ հղում կատարելով ռազամական աղբյուրներին:
Ադրբեջանական կողմը 2010 թվականին ռուսական «Մարտավարական հրթիռային սպառազինություններ» կորպորացիային կատարել է 75 մլն դոլարի արժեքի համապատասխան պատվեր: Ընթացիկ տարվա վերջում սկսվելու է պատվերների իրականացումը: Այս հրթիռային համալիրները ընդգրկվելու են Ադրբեջանի ռազմածովային ուժերի նավային սպառազինությունների մեջ:

Նշենք, որ ներկայումս Կասպից ծովում այս համալիրներով սպառզինված են միայն ռուսական և թուրքմենական ռազմանավերը: