Ինչպես ասվում է Facebook-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, հայտնի մարդկանց իրական էջերը տարբերելու համար այդ էջերի անունների կողքին կհայտնվեն նշաններ, որոնք էլ կվակայեն դրանց իրական լինելու մասին,-այս մասին գրում է Kiss.am-ը:

Նման նշաններ կհայտնվեն հայտնի աստղերի, լրագրողների, պաշտոնյաների, ընկերությունների էջերի անունների կողքին, որոնոց կբաժանորդագրվեն մեծ թվով մարդիկ: Նշվում է, որ այդ գործառույթը ֆեյսբուքը սկսել է փորձարկել դեռ այս տարվա փետրվարից: Մի քանի էջերի օգտատերերին Ֆեյսբուքից առաջարկություններ են ուղարկվել` հաստատել իրենց ինքնությունը` էլեկտրոնային տարբերակով ուղարկելով իրենց անձը հաստատող փաստաթղթեր: Հաստատման այս գործառույթն ավելի վաղ կիրառել և կիրառում են Twitter-ը, Google+-ը, «ВКонтакте»-ն и «Одноклассники»-ն: