1917 թվականի հոկտեմբերի 15-ին կախաղան է բարձրացվել ամենահայտնի գրավիչ կանանցից մեկը Մատա Խարին: Նա հայտնի էր ոչ միայն հնդկական պարերի պրոֆեսիոնալ կատարումով, այլև որպես Եվրոպայում ամենաբարձր վարձատրվող պարմանուհի: Ամբողջ աշխարհում շատ տղամարդիկ նրա ոտքերի տակ նետում էին բազմաթիվ թանկարժեք իրեր, փողեր, զոհաբերում էին տիտղոսներ և կյանքեր: Այդ պատճառով այս կինը համարվում է ոչ միայն գեղացկուհի, այլ նաև ճակատագրական կին:

Սակայն բացի այն, որ Փարիզի ամենագեղեցիկ կնոջ պատճառով շատ տղամարդիկ ուղղակի խելքները կորցրել են, մեծ փողեր են ներդրել վերջինիս սիրո համար, նա նաև ազդեցիկ հաճախորդներից շատ կարևոր տեղեկություններ, այդ թվում՝  պետական գաղտնիքներ է կորզել: Այս ճակատագրական կնոջ մահվանից մի քանի տարի անց անգամ նրա մասին խոսում են, նրան հիշում են և նկարահանումն կինոնկարներ:

Երկրորդ «ճակատագրական կինը» պատմության մեջ եղել է Կլեոպատրան: Այս հիասքանչ կինը հայտնի էր ոչ միայն իր կամքի ուժով և համոզելու կարողությամբ, այլև հակառակ սեռի անկեղծ խոստովանություններով: Այդ պատճառով սևահեր Եգիպտոսու թագուհուն ամբողջովին կարելի է դասել աստվածուհիների շարքին:

Չնայած՝ Կլեոպատրային չի կարելի համարել գեղեցկուհի (նրա դիմագծերը հեռու են իդեալական լինելուց), սակայն նա կարողանում էր տիրել տղամարդկանց ուղեղներին և նրանց ենթարկել իր կամքին: Պատմաբանների խոսքերով՝ այս կինը օժտված է եղել ինչ-որ մագնիսկանությամբ, որով գրավել է տղամարդկանց: Այսպես՝ Կլեոպատրան հրապուրել է Հուլիոս Կեսարին և նրա միջոցով դարձել Եգիպտոսի թագուհի: Այնուհետև նա կարողացել է հրապուրել Մարկոս Անտոնիոսին և օգնել իր որդուն դառնալ թագաժառանգ: Նա մեծ ներդրում է ունեցել Եգիպտոսի պատմության մեջ:

«Պատմության մեջ ճակատագրական» երրորդ կին կարելի է համարել փիլիսոփա, գրող, բժիշկ-հոգեթերապևտ Լուիսա Սալոմեին: Այս կինը աննկատ չի մնացել այնպիսի մեծ ստեղծագործների կողմից, ինչպիսիք են Ֆրոյդը, Նիցշեն, Ռիլկեն և այլոք: Եվ այս բոլոր տղամարդիկ սիրահարված են եղել նրան, որին հետաքրքրել է միայն ինտելեկտուալ զրույցները: Ամբողջ կյանքում Լուիսան կամ Լուն, ինչպես սիրում էին նրան անվանել՝ իրեն սիրահարված տղամարդիկ կիսել է սերն ու սեքսը: Նա քաջ գիտակցել է ինչպես և երբ գործադրել իր հմայքը և ինչպես գրավել այս կամ այն տղամարդու ուշադրությունը:

Չնայած Լուն նախընտրել է շփվել հարուստ տղամարդկանց հետ, ինչի պատճառով էլ նա ունեցել բազամթիվ սիրեկաններ իշխանությունից: Նա անձամբ է թողել տղամարդկանց և գտել նոր դեմքերի: Լուիզան ապրել է գեղեցիկ կյանք և ոչ մի բանից չի հրաժարվել:

Չորրորդ «ճակատագրական կնոջը» կարելի է համարել Մարիա Տարնովսկայային: Այս ուկրաինացի կոմսուհին ապրել է 1877-1949 թվականներին: 17 տարեկանում նա ամուսնացել է կայացած և հարուստ տղամարդու հետ: Ամուսնության տարիներին նա միաժամանակ գայթակղել է նաև ամուսնու փոքրի եղբորը: Վերջինիս հետ մի քիչ խաղալուց հետո լքել է նրան: Երիտասարդը, չդիմանալով դժբախտ սիրուն, ինքնասպան է եղել:

Նրա սեռական կյանքի ընկերները լքում էին իրենց կանանց և վերջինիս լողացնում փողի մեջ, իսկ ով չէր դիմանում նման մրցակցության, ինքնասպան էին լինում: Բազմաթիվ մահերի պատճառով նրա նկատմամբ դիտավորյալ կերպով 14 մարդու ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրանք հարուցվեց: Երկարատև դատական գործընթացից հետո Մարիային դատապարտեցին 5 տարի ազատազրկման:

Պատմության մեջ ամենահայտնի «ճակատագրական կանանց» հնգյակը եզրափակում է «կապույտ հրեշտակ» Մարլեն Դիտրիխը: Այս երգչուհին և դերասանուհին իր նուրբ հաշվարկների շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել իր մրցակիցների նկատմամբ և ամուսնանալ անվանի ռեժիսոր Ռուդոլֆ Զիբերի հետ: Չնայած այն հանգամանքին, որ Դիտրիխը «խելակորույս սիրել է» իր ամուսնուն, սակայն երբեք չի հրաժարվել այլ երկրպագուների սիրահետումից: Նա սիրային կապեր է ունեցել դերասաններ Ժան Գաբենի և Էռնեստ Հեմինգուեյի հետ:

Գեղեցկուհին անգամ հավաքում էր նամակները և մատանիները այն տղամարդկանց, ովքեր երբևիցե նրան ձեռքի և սրտի առաջարկություն են արել: