Վերջին խաղում Հայաստանի հավաքականը  Նեապոլում  Իտալիայի հետ հանդիպումն ավարտեց ոչ ոքի՝ 2:2:

5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը: 25-րդ րոպեին Ալեսանդրո Ֆլորենցին հավասարեցրեց հաշիվը:

Անկյունայինի խաղարկումից հետո Հենրիխ Մխիթարյանը 70-րդ րոպեին հաղթող դուրս եկավ իտալացիների պաշտպանների հետ եւ գլխի հարվածով գրավեց դարպասը:

Վեց րոպե անց Մարիո Բալոտելին հավասարեցրեց հաշիվը: Հայաստանի հավաքականը 13 միավորով նախավերջին տեղում է: