Իտալիայի հավաքականի և Կալիարիի պաշտպան Դավիդե Աստորին նշել է, որ Իտալիան «շատ սխալներ է ունեցել» և դրվատել է Հայաստանի հարձակվողներին:
«Մենք գիտենք, որ շատ սխալներ գործեցինք խաղի առաջին 20 րոպեների ընթացքում և Հայաստանը հաջողությամբ կարողացավ օգտվել դրանցից, քանի որ նրանք որակյալ հարձակվողներ ունեն»,- նշել է Աստորին Rai Sport-ին տված հարցազրույցի ժամանակ և ավելացրել.«Նրանք շատ ագրեսիվ կերպով սկսեցին խաղը և մենք շատ սխալ փոխանցումներ կատարեցինք և դու չես կարող այդպիսի սխալներ  անել Աշխարհի առաջնության ընտրական փուլում, սակայն մեզ հաջողվեց վերականգնվել: Երբ դու մի քանի սխալ փոխանցում ես անում առաջին րոպեներին, դա հակառակորդ կողմին տալիս է վստահություն: Մենք գիտեինք, որ Հայաստանը լավ խաղացողներ ունի հարձակման գծում և մեզ հաջողվեց կասեցնել նրանց հակահարձակումները, սակայն սխալ փոխանցումների պատճառով չկարողացանք անառիկ պահել դարպասը»: