Բիրյուլովի դեպքերը կրկին սրեցին Ռուսաստանում ազգային հարցը: Անցած կիրակի Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունները վրդովմունքի ալիք բարձրացրեցին ամբողջ երկրում: Բիրյուլովի դեպքերը դարձան «Ռունետում» ամենաքննարկվող թեման և ռուս բլոգերները և օգտատերերը առաջարկում էին «Կովկասյան հարցի» լուծման իրենց տարբերակաները: Ռունետի օգտատերերին վրդովվեցրել է նաև այն փաստը, որ կովկասցիները լցրել են ոչ միայն ռուսական շուկաները, այլ նաև նախարարությունները: Այժմ հատուկ քննադատության է ենթարկվում հատկապես Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Ինչպես պարզվել է Ռուսաստանի դիվանագիտական աշխատողների մեծ մասը Կովկասի բնակիչներ են: Դրա հետ կապված, ինչպես հաղորդում է Грузия Online-ը, ռուս բլոգերները կազմել են դիվանագիտական աշխատողների «սև ցուցակը»:
Ընդ որում այդ սև ցուցակում հայտնվել են նաև ազգությամբ հայ դիվանագիտական գործիչներ, որոնց ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Գևորգյան Կիրիլ -իրավական հարցերով դեպարտամենտի ղեկավար
Մալայան Էդուարդ- հատուկ հանձնարարություններով դեսպան
Մարգարյան Ռոբերտ- Խորվաթիայում ՌԴ դեսպան
Ավետիսյան Անդրեյ- դեսպան Աֆղանստանում
Ակոպով Սերգեյ - դեսպան Բրազիլիայում
Ջաղարյան Լևան- դեսպան Իրանում
Բեջանյան Յուրի- գլխավոր հյուպատոս Կանադայում