Ճապոնիայի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած «Վիպա» թայֆունի զոհ է դարձել առնվազն 14 մարդ: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով ճապոնական NHK հեռուստաալիքին:
13 մարդ մահացել է Տոկիոյից 120 կմ հեռավորության վրա գտնվող Իձուոսիմա կղզում: Մի կին էլ խեղդվել է գետի մեջ, որը ափերից դուրս է եկել Ճապոնիայի մայրաքաղաքում: Առնվազն 50 մարդ համարվում է անհետ կորած Իձուոսիմայում: Ոստիկանությունը նաև որոնում է երկու տղայի, որոնք կորել են թայֆունի ժամանակ Կանագավա պրեֆեկտուրայում: Ընդհանուր առմամբ 37 մարդ է տուժել երկրի 16 պրեֆեկտուրաներում:
«Վիպա» թայֆունը տների խորտակման, էլեկտրամատակարարման խափանումների, ինչպես նաև սողանքների: