Ամերիկացիները Հելոինի տոնը նշելու համար նախատեսված հագուստների համար ծախսելու են 2.6 մլրդ դոլար: Միաժամանակ ամենատարածվածը շարունակելու է մնալ վհուկի շորը կանանց համար և սուպերհերոսի շորը տղամադրկանց համար:
Ընդ որում մեծահասկների համար շորերի համար ավելի շատ է ծախսվելու քան փոքրերի համար 1.2 մլրդ դոլարը 1 մլրդ դոլարի դիմաց: Մոտ 330 մլն դոլար էլ ծախսվելու է ընտանեկան կենդանիների համար տոնական շորերի վրա:
Հագուստների ընտրության հարցում ամերիկացիների նախապատվությունները շարունակում են մնալ նույնը: Ամենատարածվածը լինելու է վհուկի և տարբեր սուպերհերոսների հագուստները, որոնցից ամենաճանաչվածը Բեթմենն է:
Այս մասին վկայում է Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացված սոցհարցումները: Այս մասին հաղորդում է MarketWatch-ը: