Ռուսական Soccer.ru կայքը անդրադարձել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին, նշելով, որ  Հայաստանը չկարողացավ իր խմբում երկրորդ տեղը գրավել, չնայած իրենց ցուցադրած խաղին:

 «Վարդան Մինասյանի սաները ընտրական մրցաշարը ավարտեցին 5-րդ տեղում` ինչը դժվար է համադրել Հայաստանի ընտրանու ցուցադրած խաղի հետ: Հավասարազոր մրցակիցներով համալրված խմբում Մովսիսյանի, Օզբիլիսի և Մխիթարյանի թիմը իր բոլոր մրցակցիներից միավորներ խլեց: Բուլղարիան, Չեխիան և Դանիան մեկական պարտություններ կրեցին Հայաստանի ընտրանուց:  Նույնիսկ Իտալիայի հետ խաղում Հայաստանը երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ: Եթե Մալթայից կրած այդ հիմար պարտություն չլիներ և մի քիչ հաջողությունը ուղեկցեր Հայաստանի ընտրանուն, ապա Մինասյանի սաները կարող էին հավակնել անցումային խաղերի ուղեգիր նվաճելուն: Հայերին մնում է միայն սպասել մյուս ընտրական փուլին: Եվ եթե հաշվի առնենք, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մասնակցելու են 24 հավաքականներ, ապա մեր հարևանները հիանալի շանս կունենան այնտեղ հայտնվելու համար: Հայկական թիմը դավանում է հարձակվողական ֆուտբոլ և հեղինակություններ չի ճանաչում», - եզրափակում է կայքը: