Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանի վնասվածքի վերաբերյալ բժիշկների մտահոգությունը չի արդարացել, տեղեկացնում է եկատերինբուրգյան ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի հարձակվողի վնասվածքը, որը նա ստացել էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնի գավաթի խաղարկության Վոլգոգրադի «Ռոտորի» դեմ խաղում, լուրջ չէր, և նա արդեն սկսել է մարզվել:

Ավելացնենք, որ ուրբաթ օրը` փետրվարի 22-ին, Պավել Գուսևի սաները կանցկացնեն իրենց վերջին ստուգողական հանդիպումը Կիպրոսի հավաքի ընթացքում: Մրցակիցը կլինի տեղի «Պաֆոսը»:

Աղբյուրը ArmFootball.com: