Սիրիայի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովում տեղի է ունենալու նոյեմբերի23-24-ը: Այս մասին հայտնել է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը:
«Համաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 23-24-ը»,- նշել է նա մամլո-կոնֆերանսի ժամանակ: Հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Ժնև-2» համաժողովը կոչված է սկիզբ դնելու Սիրիայի իշխանությունների և ընդիմության միջր քաղաքական բանակցությունների: Ռուսաստանը և ԱՄՆ-ն՝ «Ժնև-2» համաժողովի նախաձեռնողները հուսով էին այն անցկացնել դեռևս նոյեմբերի կեսերին, սակայն մինչև վերջերս կոնկրետ ամսաթիվը հայտնի չէր:
Պատասխանելով այն հարցին, թե ով է ներկայացնելու Սիրիայի ընդդիմությունը «Ժնև -2» համաժողովի ժամանակ, Ջամիլը նշել է, որ դա լինելու է «հիմնական քաղաքական ընդդիմությունը»: Նա նաև մեկնաբանել է առաջատար ընդդիմադիր խմբավորումներից մեկի որոշումը չմասնակցել կոնֆերանսին: «Սիրիական ազգային խորհուրդի հրաժարվելը չի կարող ազդեցություն ունենալ «Ժնև-2»-ի անկացման ամսաթվի և ձևաչափի վրա: Նրանք ամենայն հավանականությամբ կվերանայեն իրենց որոշումը»,- հայտարարել է Սիրիայի փոխվարչապետը:
Համաժողովի անցկացման վերջնական ժամկետը որոշելու է ՄԱԿ-ը Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմի հետ փոխհամաձայնությամբ: