Հոլիվուդյան աստղային զույգ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, որոշել են ամուսնական պայմանագիր կնքել: Ըստ Mid-day-ի, փաստաթուղթը 101 էջից է բաղկացած:

Պայմանագրի գումարը 320 միլիոն դոլար է: Եթե զույգ որոշի բաժանվել, գումարի մեծ մասը` 176 միլիոն դոլար, կանցնի Բրեդին, իսկ Ջոլիին բաժին կհասնի 144 միլիոն:

 

«Ջոլին միշտ դեմ է եղել ամուսնական պայմանագրին, բայց Փիթը կարողացավ համոզել, որ այդ անհրաժեշտություն է: Բրեդը, իհարկե, շատ ռոմանտիկ տղամարդ է, բայց նաեւ շատ պրակտիկ: Նրանք 6 երեխա ունեն, հսկայական կարողություն եւ անշարժ գույք ամբողջ աշխարհում: Այնպես որ՝ պայմանագիրն անհրաժեշտություն է»,- հայտարարել է զույգի մտերիմներից մեկը: