Russia Sport-ում Taysheba բլոգերը ներկայացրել է հետաքրքիր դեմք, երբ Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Դմիտրի Կոմբարովը հարցաքննության է ենթարկվել ռուս սահմանապահի կողմից:

Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Ռուսաստանը հյուրընկալել էր Ադրբեջանին, որտեղ ռուս երկրպագուներին և ֆուտբոլիստներին իրական հարցաքննության էին ենթարկել՝ պարզելու, թե ինչ կապեր ունեն Հայաստանի հետ: 

Ազերի սահմանապահի և ռուս ֆուտբոլիստի երկխոսությունը ներկայացնում ենք ամբողջովին. 

-Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան:

- Գնդակ գլորելու:

-Ինչո՞վ եք Դուք զբաղվում կյանքում:

-Գնդակ եմ գլորում: 

- Ի՞նչ էիք Դուք անում Հայաստանում:

- Գնդակ էի գլորում:

- Ինչ-որ կապեր ունե՞ք Հայաստանում:

- Այո: 

-ՈՒ՞մ հետ: 

- Յուրիկի և Արազի: 

- Ինչո՞վ եք զբաղվել նրանց հետ:

- Գնդակ եմ գլորել:

- Ի՞նչ նպատակով եք եկել Ադրբեջան:

- Գնդակ գլորելու:

 - Դուք ձեռ եք առնում: Լուրջ պատասխանեք:

- Ես էլ եմ լուրջ պատասխանում, գնդակ գլորել: Հո ոչխարներ չեմ արածացնելու

- Ի՞նչ ոչխար:

- Ինչ իմաստով, որ գնդակ չեն:

-Դուք հա՞յ եք:

- Ոչ Յուրան է հայ:

- Իսկ որտե՞ղ է Յուրան: 

- Նեապոլում: 

- Ո՞ր Նեապոլում: Ի՞նչ նպատակով է նա մեկնել Նեապոլ: 

-Գնդակ գլորելու:

 

 Թարգմանությունը՝ YerevanNews.am