Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի պատրաստվում զանգահարել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին վրացական ադրբեջանցիների և հայերի վրա ճնշում գործադրելու խնդրանքով,որպեսզի վերջիններս քվեարկեն իր թեկանծուի օգտին:
Ինչպես հայտարարել է Իվանիշվիլին ադրբեջանցիներով և հայերով բնակեցված վայրերում վտանգ կա, որ Միասնական ազգային շարժման թեկնածու Դավիդ Բակրաձեի հաղթանակի համար:

«Ազնիվ կերպով կասեմ, որ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքում Բակրաձեն առաջ է ընթանում Մարգվելաշվիլիից, սակայն մենք նպատակադրված չենք դիմելու ճնշման անարդար միջոցների, ինչ նախկինում բազմաթիվ անգամ կիրառվել է: Մենք արդար ընտրությունների կողմնակից ենք և հուսով եմ, որ վրացական ադրբեջանցիները և հայերը կօժանդակեն մեզ, քանի որ մենք կառուցում ենք ազատ հասարակություն, ազատ բոլորի համար, բոլոր էթնիկ փոքրամասնությունների համար»,- ինչպես հաղորդում է Грузия Online-ը այս մասին հայտարարել է Իվանիշվիլին:

Իվանիշվին հաստատում է, որ արդեն ավարտվող ինքնակառավարման համակարգը նույնպես կօգնի Քվեմո Քարթլիից և Սամցխե Ջավախքից օժանդակություն ստանալու համար: Միաժամանակ Իվանիշվիլին խոստովանել է, որ Բակրաձեն առաջ է անցել նաև նախագահի թեկնածու, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեից և իշխանության թեկնածուի հիմնական մրցակիցն է:
«Սակայն դուք գիտեք, ինչի հետ է կապված Բակրաձեի անունը, սակայն եթե ժողովուրդը ընտրի նրան, ապա դա նշանակում է, որ հասարակությունը պատրաստ չէ փոփոխություններին»,- նշել է նա: