Ռազմական գործիչների մի խումբ կանայք հաղթահարել են լեռնային բարձունքը և մինուս 4 աստիճան սառնամանիքը իրենց ամուսինների պատվին ամբողջովին մերկ լուսանկարվելու և օրացույց կազմելու համար:
Garrison աղջիկները, որոնց ամուսինները երեք զինվորական ծառայության ներկայացուցիչներ են, բարձրացել են Շոթլանդիայի լեռները լուսանկարվելու համար:
Կանայք, որոնք նախկինում նորաձևությամբ երբեք չեն զբաղվել, ամբողջովին մերկ լուսանկարվել են գետերի մոտ, ժայռերի վրա, անտառներում, քանդված աշտարակի պատուհանի մոտ և այլուր:
Այս յուրօրինակ գաղափարը պատկանում է Սարահ Բանեթ Ֆարսթոնին, ում ամուսինը բանակում է ծառայում:
2014 թվականի օրացույցները արժանենալու են ընդամենը տաս ֆունտ սթերլինգ և ստացված գումարը տրամադրվելու է բարեգործական նպատակներով: