«Պարզվում է՝ ոչ միայն նախագահական նստավայրն է ՀՀ պետական բյուջեի միջոցներից հսկայական գումարներ ծախսում կոնյակ գնելու համար, այլև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Ինչպես վկայում են «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ եղած փաստաթղթերը, այս տարվա մայիսին ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը մոտ 712 հազար դրամ է ծախսել կոնյակ գնելու համար։ Այդ գումարով նրանք գնել են 18 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ։
Նշենք, որ «Նաիրի»–ն համարվում է ամենաորակյալ ու ամենաթանկ կոնյակներից մեկը։ Ամսական 1 մլն դրամի այդ կոնյակից գնում են նաև ՀՀ նախագահի նստավայրում։ Սակայն վերջին ամիսներին նրանք այդ գնումներն իրականացնում են ոչ թե պետական բյուջեի, այլ առանձին անհատների գրպանից, հավանաբար, մամուլի ուշադրությունից խուսափելու համար»–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
ԱԱԾ-ն 712 հազար դրամ է ծախսել կոնյակ գնելու համար
