Իրանում կախաղան բարձրացված 37 ամյա տղամարդը հանկարծակի վերակենդանացել է դիահերձարանում: Նրանք կախաղան էին բարձրացվել թմրամիջոցների մաքսանենգության համար: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Համաձայն իրանական օրենքների դատավճռի իրականացումից 12 րոպե անց բժիշկները տղամարդուն մահացած են ճանաչել: Սակայն հաջորդ օրը դիահերձարանի աշխատողը, ով պատրաստում էր մաքսանենգի մարմինը հանձնել հարազատներին, նկատել է, որ տղամարդը դեռևս կենդանի է:
Իրանական դատական իշխանությունները որոշել են, որ կենդանի մնացած հանցագործը պետք է վերականգնվի, իսկ երբ նրա առողջական վիճակը բարելավվի, նրան կրկին կախելու են: Իրավաբանները նշում են, որ հանցագործը դատապարտվել է մահվան, այլ ոչ կախաղան բարձրանալու:
«Նման պարագաներում մենք պետք է կրկնենք գործընթացը կրկին»,- հայտարարել է դատավոր Մուհամմեդ Էրֆանը: Նրա խոսքերով տղամարդը ձերբակալվել է երեք տարի առաջ մետամֆետամինի տեղափոխման համար: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել մահվան:
Իսլամական հանրապետության օրենքներով կախաղան բարձրանալուց առաջ դատապարտյալը պետք է գտնվի գիտակցության մեջ և հարաբերական լավ առողջական վիճակ ունենա: