Ճանաչված մարդու իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի ճառերի գրառումների և նամակների ընտրանին Նյու Յորքում աճուրդի կազմակերպիչներին բերել է 130,000 դոլար օգուտ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել շուրջ 100 փաստաթուղթ,որոնք Heritage աճուրդի տանը փոխանցել է 88 ամյա Մոդ Բալուն, ով եղել է Քինգի քարտուղարը 1955-1960 թվականներին: Ամենաթանկ իրը աճուրդի ժամանակ եղել է հրաժեշտի ելույթի ծրագիրը, որը արտասանվել է հավասարության համար պայքարողի կողմից Մոնթգոմերի քաղաքի եկեղեցում: Այս ձեռագիրը վաճառվել է 31,2 հազար դոլարով: Գնորդների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել նամակները, որոնք Քինգը ուղարկել է իր քարտուղարին Հնդկաստանից: Իրավապաշտպանը Հնդկաստան այցելել է 1960 թվականին, որպեսզի ծանոթանա Մահաթմա Գանդիի ուսմունքներին ծանոթանալու համար: