Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում կհանդիպեն Դորտմունդի «Բորուսիան» և «Հանովերը»։
Բունդեսլիգայի կայքում ներկայացված է երկու թիմերի հավանական մեկնարկային կազմերը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հիմնական կազմում է։
«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր - Էրիկ Դուրմ, Նեւեն Սուբոտիչ, Սոկրատիս, Կեւին Գրոսկրոյց - Նուրի Շահին, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս - Ռոբերտ Լեւանդովսկի։
Խաղը կկայանա հոկտեմբերի 19-ին` 17։30-ին։