ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների վիճակագրական ցուցանիշները աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ: 

Այսպես ամենաարդյունավետ ֆուտբոլիստը մեր հավաքականում եղել է Յուրա Մովսիսյանը, ով չորս գոլի հեղինակ է դարձել: Նրան հետևում են Հենրիխ Մխիթարյանը երեք գոլով, Արաս Օզբիլիսը երկու գոլ, մեկական գոլի հեղինակ են դարձել Արթուր Սարկիսովը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը:

Ամենաշատ գոլային փոխանցում կատարել են Արաս Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը երկու գոլային փոխանցում, Վալերի Ալեքսանյանը՝ մեկ անգամ, Կամո Հովհաննիսյանը՝ մեկ անգամ, Գևորգ Ղազարյանը՝ մեկ անգամ, Կառլեն Մկրտչյանը՝ մեկ անգամ, Հենրիխ Մխիթարյանը՝ մեկ անգամ: 

Ամենաշատը հակառակորդի դարպասներին հարվածել է Արաս Օզբիլիսը 16 անգամ, Յուրա Մովսիսյանը՝ 10 անգամ, Հենրիխ Մխիթարյանը՝ 7 անգամ, Մարկոս Պիզելին՝ 4 անգամ, Արթուր Սարկիսովը՝ երկու անգամ, Գևորգ Ղազարյանը՝ երկու անգամ, Ռոբերտ Արզումանյանը՝ երկու անգամ, Էդգար Մանուչարյանը՝ մեկ անգամ, Դավիդ Մանոյանը՝ մեկ անգամ, Արթուր Եդիգարյանը՝ մեկ անգամ, Կառլեն Մկրտչյանը՝ մեկ անգամ:

Ամենաշատը խաղի կանոնները խախտել են Կառլեն Մկրտչյանը և  Յուրա Մովսիսյանը 16 անգամ, Արթուր Եդիգարյանը՝ 14 անգամ, Հենրիխ Մխիթարյանը՝ 10անգամ, Հրայր Մկոյանը՝ 9 անգամ, Ռոբերտ Արզումանյանը՝ 9 անգամ, Արաս Օզբիլիսը՝ 8 անգամ, Վալերի Ալեքսանյանը՝ 7 անգամ, Գևորգ Ղազարյանը՝ 7 անգամ, Արթուր Սարկիսովը՝ 6 անգամ, Արտակ Եդիգարյանը՝ 4 անգամ, Վարազդատ Հարոյանը՝ 4 անգամ, Կամո Հովհաննիսյանը՝ 4 անգամ, Դավիդ Մանոյանը՝ 3 անգամ, Մարկոս Պիզելին՝ 3 անգամ, Լևոն Հայրապետյանը՝ 3 անգամ:

Ամենաշատը խաղի կանոնները խախտել են Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ 36 անգամ, այնուհետև Արաս Օզբիլիսի և Կառլեն Մկրտչյանի նկատմամբ 20 անգամ,, Յուրա Մովսիսյանի նկատմամբ 13 անգամ, Վալերի Ալեքսանյանի նկատմամբ՝ 10 անգամ, Գևորգ Ղազարյանի նկատմամբ՝ 8 անգամ, Ռոբերտ Արզումանյանի նկատմամբ՝ 8 անգամ, Արթուր Եդիգարյանի նկատմամբ՝ 5 անգամ, Հրայր Մկոյանի նկատմամբ՝ 5 անգամ, Արթուր Սարկիսովի նկատմամբ՝4 անգամ, Մարկոս Պիզելի նկատմամբ՝ 4 անգամ, Էդգար Մանուչարյանի նկատմամբ՝ 2 անգամ:

Դեղին քարտ ամենաշատը ստացել է Վարազդատ Հարոյանը 4 անգամ, Արթուր Եդիգարյանը, 3 անգամ Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը, Կառլեն Մկրտչյանը երկու անգամ, Էդգար Մանուչարյանը, Արտակ Եդիգարյանը, Վալերի Ալեքսանյանը, Արաս Օզբիլիսը մեկական անգամ: 

Կարմիր քարտ ստացել են մեկ անգամ Վարազդատ Հարոյանը, Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը: