ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամանով` սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը։
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը Գևորգ Կոստանյանի մեկ այլ հրամանով դարձյալ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։