«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձ է եղել Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հարցին։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փորձել է արդարանալ՝ ասելով որ եթե ինքը ձայնի իրավունք չտար, ապա Փոստանջյանը խմբի անունից կհնչեցներ այդ հարցը։
Սակայն Հարությունյանի ասածին ՀՀԿ-ականները թերահավատորեն են վերաբերել, որովհետև նույն թեզը նա հնչեցրել նաև Ստրասբուրգում հենց հարցից հետո, և այն ժամանակ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ԵԺԿ-ից ճշտել է ու իմացել, որ պրակտիկորեն դա անհնար է։ Ավելին, ԵԽԽՎ պատմության մեջ միայն մեկ անգամ է եղել, երբ երկրի ղեկավարին հարց է հնչեցրել հենց նույն ազգի ներկայացուցիչը, դա եղել է մեկ էլ Ռուսաստանի Դաշնության դեպքում»–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: