Ադրբեջանցիների մոտ խուճապ է առաջացրել այն հանգամանքը, որ թուրքական Hürriyet ամսագրի բաժանորդագրման հատվածում պետությունների թվում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ինչպես հայտնում է АПА գործակալությանը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը, նրանք տեղյակ են այդ մասին և դիվանագիտական ներկայացուցիչները պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներով իր կոշտ դիրքորոշումն է արտահայտել տվյալ փաստի շուրջ և տվյալ պահին սպասում են պատասխանի: Դեսպանատան ներկայացուցիչները ավելացրել են, որ այժմ Թուրքիայում տոնական օրեր են, այդ պատճառով պատասխանը սպասվում է հաջորդ շաբաթ երկուշաբթի:
« Hürriyet » պարբերականից հայտնել են, որ անճշտության հետ կապված բողոքը ստացել են և այն կքննարկվի: