Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հայտարարվել է հոկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում երկրի նորընտիր նախագահ: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
Այս մասին որոշումը ընդունվել է շաբաթ օրը Ադրբեջանի սահմանադրական դատարանի նիստի ժամանակ, որը հատուկ սահմանադրական կարգով քննարկել է երկրի ԿԸՀ-ի վերջնական արձանագրության հաստատման հարցը:
«Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել առաջինը՝ հաստատել Ադրբեջանի ԿԸՀ-ի վերջնական արձանագրությունը, երկրորդը Ադրբեջանի նախագահի թեկնածուին պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի նախագահ»,- նշել է դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլաևը նիստի ավարտից հետո: