Կանայք իրենց բնույթով շատ ռոմանտիկ են, նրանք հոգատարության, ռոմանտիկայի, սիրո և շոյանքի կարիք ունեն: Տղամարդիկ ընդհակառակը ավելորդ անգամ չեն խոստովանում իրենց սերը: Հենց այս պատճառով զույգերի միջև առաջանում են տարաձայնությունները և վեճեր: Դրա արդյունքում այսպիսի «չբավարարված» կանանց մի մասը սկսում են որոնել իրենց նման անձնավորության: Լեսբուհի դառնալու պատճառները ըստ Багнет-ի հետևյալն են.
1.Հոգեբանները նշում են, որ յուրաքանչյուր կնոջ ենթագիտակցության մեջ առկա են հակվածություն նույնասեռական սիրո նկատմամբ: Ամեն ինչ կախված է ընտանիքում առկա իրավիճակից, որտեղ մեծացել է աղջիկը: Եթե հայրը աղջկա աչքերին ստոր մարդու տպավորություն է թողնում, կամ վատ հարաբերությունների մեջ է մոր հետ, ապա լեսբուհի դառնալու հիմքը դրված է:
2. Եթե աղջկա արտաքինը այդքան էլ համակրելի չէ, ապա նա հաճախ ուշադրություն չի գրավում տղաների կողմից: Տգեղ աղջիկը միշտ պաշտպանվում է: Նրա մոտ առաջանում է մարտիկի ռեֆլեքս և դառնում է ավելի շատ տղամարդ: Այսպիսիները ավելի հաճախ դառնում են լեսբուհիներ:
3. Կոմպլեքսները հաճախ անվստահության, չափազանց համեստության, ամոթի, վախի պատճառ են հանդիսանում: Շատ խիստ դաստիարակությունը իր ազդեցությունն է ունենում: Մշտապես գտնվելով տանը, ակումբներ չհաճախելով, աղջիկները դառնում են միայնակ: Այդպիսի աղջիկները հաճախ իրենց սփոփումն են գտնում այլ միայնակ աղջիկների գրկում:
4. Ոչ ստանդարտ սեռական կողմնորոշում: Լինում է այնպես, որ ծնվում է երեխա, որը արտաքնապես նման է աղջկա, սակայն ներսում իրական տղամարդ է:
5. Հետաքրքրասիրություն. Այն կանայք, որոնք այլևս չեն հետաքրքրվում հետերոսեքսուալ սեքսով և նրանք փորձել են դրա մեջ ամեն ինչ, գնում են այնպիսի հուսահատ քայլի, ինչպիսին է սեքսը կանանց հետ: