Al Hayat պարբերականում լույս է տեսել Վիգեն Չեթերյանի հոդվածը «Հայկական կյանքը վերադառնում է Դիարբեքիր» վերնագրով, որտեղ անդրադարձ է կատարում Դիարբեքիրում սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը և տեղի ծպտյալ հայերի կյանքը:
Մասնավորապես հոդվածագիրը նշում է, որ երբ այցելել է սուրբ Կիրակոս եկեղեցի վերանորոգումից հետո, փոքր զանգված էր հավաքվել շինության ներսում,որտեղ հնարավորություն է ունեցել հանդիպել նոր մարդկանց հետ, ովքեր վերջերս են բացահայտել իրենց հայկական ինքնությունը:
Հոդվածում մասնավորապես նշվում է.«Ես հանդիպեցի շինարար և քուրդ մահմեդական Ռամզի Դեմիր հետ,ով քաջատեղյակ էր իր հայկական արմատների մասին: Եկեղեցին այցելած երիտասարդների շարքում են եղել նաև Նիսրինը և Հաբոն, ովքեր որոշել են այցելել եկեղեցի իրենց հայկական ինքնությունը բացահայտելուց հետո: Ես նաև հանդիպեցի Արմին Դեմերջյանին՝ սուրբ Կիրակոս եկեղեցու սարկավագին: Նրա անունը նախկինում մինչև իր հայկական ինքնությունը և կրոնին վերադարձը եղել է Աբդուր Ռահիմ Զորուսելան: Նա ողջունեց ինձ բարեհամբույր կերպով և ասեց հայերեն.«Բարի գալուստ, իմ փոքրիկ եղբայր»:
Դեմերջյանը մոտ 50 տարեկան մարդ է: Նա ծնվել է Լիգա քաղաքում Դիարբեքիրից հյուսիս, որտեղից ծագել են իր ծնողները: Նրա ընտանիքը սպանվել է 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, սակայն հինգ տարեկան երեխային՝ Հովսեփ անունով հաջողվել է փրկվել տեղի թուրք ցեղային առաջնորդի շնորհիվ:
Երբ Հովսեփը մեծացել է , նրա անունը փոխել են և դրել Աբդուլլահ: Նա ընդունել է մահմեդականություն և ամուսնացել իր կյանքը փրկողի աղջկա հետ»:
Այնուհետև հոդվածագիրը ներկայացնում է եկեղեցու պատմությունը, որը կառուցվել է յոթ դար առաջ, սակայն վերանորոգվել է միայն վերջերս: Նա ներկայացնում է եկեղեցու սրահը, որի պատերի վրա եղել են Դիարբեքիրում մինչև ցեղասպանությունը հայերի կյանքը ներկայացնող լուսանկարներ: Լուսանկարներում ներկայացված է եղել երկու հայկական դպրոց՝ մեկը տղաներին, մյուսը աղջիկներ: Լուսանկարների շարքում եղել նաև հայկական բնակավայրը ներակայցնող հին ֆրանսիական նամականիշ:Մեծ հայկական համայնք է եղել Դիարբեքիրում: Նրա անդամներից մեծ մասը եղել են արհեստավորներ և առևտրականներ: 1915 թվականին միության և առաջադիմության կոմիտեն,որի պատճառով Թուրքիան մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որոշեց ձերբազատվել կայսրությունում ապրող հայերից: Մոտ 120,000 հայ ուղարկվել են քաղաքից դուրս և սպանվել: Սպանվածները, շատերը կանայք և որբեր, մեկնել են Սիրիայի ճամբար: 1920 և 1930-ականներին գյուղերում և քաղաքներում ապրող հայերը տեղափոխվեցին Դիարբեքիր նոր, փոքրիկ համայնք կազմավորելու համար: Շատերը շարունակեցին մնալ գյուղերում Թուրքիայի հարավ-արևելքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և թուրքական բանակի միջև պատերազմ սկսվելուց հետո: Այսօր ցեղասպանության վերապրածների ժառանգները ձևավորել են նոր հայկական համայնք իրենց պատմական քաղաքում:
Անուհետև հոդվածագիրը ներկայացնում է զրույցը Արմինի որդու՝ Հասան Զոր Արսլանի հետ, ով վերջերս է ավարտել համալսարանական կրթությունը և ցանկանում է դառնալ դասատու: Վերջինս հակառակ հոր, ով վերադարձել է քրիստոնեությանը, նրա որդին շարունակում է մնալ մահմեդական:
«Մենք մահմեդականներ ենք, սակայն մենք գիտենք, որ հայ ենք»,- նա նշել է հոդվածագրին և ավելացրել.« Ես այնտեղ որոշեցի ընդունել մահմեդականություն: Ես երջանիկ եմ, որ իմ հայրը վերադարձել է իր հայկական ինքնությանը, սակայն այնուամենայնիվ ես վախենում եմ ոչ միայն կառավարությունից, այլ նաև ռազմական խմբավորումներից»:
Դիարբեքիրի քաղաքապետարանը սկսել է կազմակերպել հայոց լեզվի դասընթացներ: 2012 թվականին 35 ուսանող էր գրանցվել դասերի համար, հաջորդ տարի նրանց թիվը հասել է 65-ի:
Այնուհետև հոդավածում ներկայացվում է սուրբ Սարգիս այցելությունը, որտեղ հոդվածագիր Վիգեն Չեթերյանը հանդիպել է քուրդ ընտանիքների,որոնք բնակվում են հենց եկեղեցու տարածքում: Ճարտարապետական ոճով այն հիշեցնում է սուրբ Կիրակոս եկեղեցուն իր գեղեցիկ գմբեթներով: Քուրդ ընտանիքները եկեղեցում փորել են փոսեր ոսկի հայտնաբերելու համար: Հոդվածագիրը նշում է, որ այսպիսի փոսեր կարելի է հանդիպել արևելյան Թուրքիայում հայկական եկեղեցիների տարածքում փորված տեղի բնակիչների կողմից, որոնք հույս ունեն հայտնաբերել հայերի ոսկիները:
Հոդվածի վերջում Չեթերյանը ներկայացնում է հայկական գերեզմանոց այցելությունը, որտեղ ցանկություն է հայտնել մահից հետո թաղվել ճանաչված հայազգի երաժիշտ Արամ Դիկրանը, սակայն թուրքական իշախնությունները մերժել են: