Մոսկվայի հարավ-արևելքում Կախովկա փողոցի վրա գտնվող «Պրինց» ռեստորանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում երեք հայ, այդ թվում 19 ամյա Գառնիկ Մաղլյանը, 23 ամյա Արարատ Սարգսյանը և նրա 21 ամյա ընկեր Արման Սարգսյանը հայտնվել են հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է Life News-ը ագրեսիվ կերպով տղամարդկանց երկու խումբ իր հասցեին վիրավորանքներ են հասցրել, սակայն գործը միայն բանավոր զգուշացումներով չի վերջացել և տեղի է ունեցել հրաձգություն:
Ոստիկաններին հաջողվել է ականատեսների վկայությամբ դուրս գալ հրաձգությունը կատարած հանցագործների հետքի վրա, որոնք փախուստի դիմել դեպքի վայրից BMW ավտոմեքենայով: Պարզվել է հայերի վրա կրակողները եղել են դաղստանցիներ 20 ամյա Ազամատ Շամսուևը և 21 ամյա Մուհամեդ Մալիկովը:
Ազամատ Շամսուևը, ով չնայած կամավոր կերպով հանձնել է տրավմատիկ ատրճանակը, ցուցմունքներ տալուց հրաժարվել է:
Նրա ընկերոջ Մուհամմեդ Մալիկովի հետ այժմ աշխատում են քննիչները: