Սկսվեց ԱԺ հերթական քառօրյան: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նա իր խոսքում շնորհավորելով թիվ 38 ընտրատարածքում ընտրված պատգամավոր Արմեն Կարապետյանին, նիստը հայտարարեց բացված:
Բոլոր պատգամավորները ծափողջյուններով ընդունեցին վերջինիս ընտրվելը:
Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նիստի օրակարգն ու քննարկվող հարցերը: Հարցեր տալու համար հերթագրվեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց նախորդ նստաշրջանի իր հարցը Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահների միջև տեղի ունեցածի մասին, նշելով, որ ԱԺ նախագահն իրեն խոստացել էր պատասխանել իր հարցին և ուսումնասիրել դեպքն ընդմիջման ժամանակ, սակայն պատասխան այդպես էլ չի տրվել: Նա նշեց, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կատարել են գործողություններ և ՀՀ քաղաքացիները ուզում են ստանալ պատասխան, թե իրավական ինչ հիմքով են նրանք կատարում այդ գործառույթները

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ բոլոր խմբակցությունների համար ընթերցվել է ԱԱԾ նամակը, և դա կարելի է համարել որպես պատասխան: