Եգիպտոսում քրիստոնեական հարսանիքի ուղղությամբ կրակ է բացվել: Անհայտ անձինք մոտոցիկլետների վրա մոտեցել են Կահիրեում գտնվող ղպտիական եկեղեցու մոտ և կրակ են բացել այնտեղից դուրս եկող մարդկանց ուղղությամբ:
Հրաձգության ժամանակ սպանվել է 4 մարդ, իսկ 18-ը՝ վիրավորվել: Ղպտիական քրիստոնյաների վիճակը բարդացել է այն բանից հետո, երբ մահմեդական ծայրահեղականները նրանք մեղադրել են «դավաճանության» մեջ, քանի որ վերջիններս օգնել են ռազմականների օգնությամբ նախագահ Մուրսիի պաշտոնանկությանը:
Երկրում անհանգստությունների ծագումից հետո, անհայտ անձինք վառել և կողոպտել են մի քանի տասնյակ եկեղեցի: