ԱԺ քառօրյան այսօր ակսվեց բուռն, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հնչեցրեցին նույն հարցը, ինչի պատճառով տարաձայնություններ առաջացան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նշված պատգամավորների միջև:

Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հնչեցրեց հարցը, թե ռուս սահմանապահները որքանով էին լիազորված նման խուզարկություն կատարել սահմանին, որին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ռուս սահմանապահների ղեկավար նամակը կփոխանցի վերջինիս: Սակայն Փաշինյանն անդրդվելի էր և անընդհատ նույն հարցն էր հնչեցնում: Վերջին պատասխանից հետո ԱԺ նախագահը հարցրեց Փաշինյանից բավարարված եք, որին հետևեց պատգամավորի բացասական պատասխանը, ինչին ի պատասխան Հ. Աբրահամյանը նշեց. «Դուք ե՞րբ եք բավարարված լինում որ»:
Իր խոսքում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը հակված է հավատալ նամակին, այլ ոչ թե Զարուհի Փոստանջյանի, քանի որ վերջինս սիրում է ամեն ինչ բարդացնել և սխալ ձևով ներկայացնել: Սրան ի պատասխան Փոստանջյանը հարցրեց. «Դուք ռուսական FSB-ին ե՞ք ծառայում», ինչին ի պատասխան էլ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, «Դուք հավատում ե՞ք ձեր ասածին»:
Դեռ մի որոշ ժամանակ շարունակվեց պատգամավորների փոխադարձ հարցերը, ինչից վրդովվեցին պատգամավորներ Մարգարիտ Եսայանն ու Վարդան Այվազյանը և պահանջեցին ԱԺ նախագահից աշխատել օրակարգով և մի քանի անգամ չբարձրացնել միևնույն հարցը: