Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խնդրանքով՝ իրեն պաշտպանել Հանրապետական պատգամավորներ Մհեր Սեդրակյանից, Գալուստ Սահակյանից, Կարեն Ավագյանից և Առաքել Մովսիսյանից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում, ասաց, թե ինչպես է վերաբերվում Զարուհի Փոստանջյանի քայլին. «Դե ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կարամ նեղացնեմ կամ ծեծեմ: Ընդամենը ես իմ արտահայտությունն արել եմ՝ մեր ազգի շահերից ելնելով: Ես տղամարդ տղա եմ՝ ի՞նչ գործ ունեմ էդ կարգի բաների հետ: Որ տղա լիներ, կարող ա պատժեի, բայց…»:
Հավելենք, որ Զարուհի Փոստանջյանն այս պահին ԱԺ նիստերի դահլիճում է և շատ ակտիվ մասնակցում է նիստին: