Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է ԱՊՀ նշանակությունը որպես «լավ տարածք» որոշումներ ընդունելու համար:
«Միշտ հեշտ է ցրվել, սակայն եկեք չշտապենք, քանի որ Համագործակցությունը լավ տարածք է հնարավոր որոշումներ ընդունելու համար»,- նշել է Բելառուսի նախագահը ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը:
Ինչպես նշել է Լուկաշենկոն, եթե ԱՊՀ երկրները բանակցություններ վարեն Եվրոպայի հետ միասին, ապա շատ ավելի մեծ արդյունք կունենա, քան ԱՊՀ անդամ պետությունների առանձին բանակցությունները, որոնք հաճախ տեղի են ունենում իրենց համար նվաստացուցիչ պայմաններում:
«Միասին մենք ուժ ենք, որի հետ հաշվի կնստեն»,- ընդգծել է նա:
Բելառուսի նախագահի պատկերավոր արտահայտության այն, ինչին ձգտում է ԱՊՀ-ն նոր կոմունալ բնակարան չէ, այլ ավելի շատ հիշեցնում է հարմարավետ քոթեջային բնակավայրի, որտեղ յուրաքանչյուր ազգ ունի իր ինքնուրույն, առանձին և հարմարավետ տունը:
«Չնայած մեր պետությունների և ընտրած ընթացքի տարբերությանը, ոչ մեկ չի փոխարինել աշխարհագրական հարևանությունը, տնտեսությունների համալրումը, ընդհանուր շուկան, իսկ ամենակարևորը ապրող մարդկային բարեկամությունը, որը ի վիճակի չէ վերացնել ոչ մի սահմանային տարաբաժանում»,- հայտարարել է Լուկաշենկոն: